Ներկայացնում ենք ընդհանուր ակտիվների մեծությամբ աշխարհի խոշորագույն 10 բանկերը։ Հետաքրքրական է, որ առաջին քառյակում չինական բանկերն են։
Աշխարհի խոշորագույն բանկը Չինաստանի արդյունաբերական և առևտրային բանկն է (ICBC)։ Այն իր ակտիվներում ունի 5,580 միլիարդ դոլար, շուկայական կապիտալիզացիան կազմում է 242 միլիարդ դոլար:
Չինաստանի շինարարական բանկ— ակտիվներ՝ 5,045 միլիարդ դոլար, շուկայական կապիտալիզացիան՝ 171 միլիարդ:
Agricultural Bank of China— ակտիվներ՝ 4,770 միլիարդ դոլար, շուկայական կապիտալիզացիան՝ 156 միլիարդ դոլար:
Bank of China –ակտիվներ՝ 4,040 միլիարդ դոլար, շուկայական կապիտալիզացիան՝ 129 միլիարդ դոլար:
JPMorgan Chase-ը (ԱՄՆ) – ակտիվներ՝ 3 670 միլիարդ դոլար, շուկայական կապիտալիզացիան՝ 496 միլիարդ դոլար։
Ամերիկայի բանկ (BOA), ԱՄՆ.ակտիվներ՝ 3,050 միլիարդ դոլար, շուկայական կապիտալիզացիան՝ 387 միլիարդ:
Mitsubishi UFJ Financial Group (Ճապոնիա) – ակտիվներ՝ 2,970 միլիարդ դոլար, շուկայական կապիտալիզացիան նշված չէ։
HSBC (Մեծ Բրիտանիա)- ակտիվներ՝ 2,970 միլիարդ դոլար, շուկայական կապիտալիզացիան նշված չէ։
BNP Paribas (Ֆրանսիա)- ակտիվներ՝ 2,840 միլիարդ դոլար, շուկայական կապիտալիզացիան՝ 86 միլիարդ:
Crédit Agricole (Ֆրանսիա)- ակտիվներ՝ 2,365 միլիարդ դոլար, շուկայական կապիտալիզացիան նշված չէ։